Կենդանաբանական այգում 5 թութակներ հայհոյելու ծաղրել են այցելուներին

Կենդանաբանական այգում խնդրահարույց միջադեպ է տեղի ունեցել. հինգ աֆրիկյան գորշ թութակների ստիպված են եղել բաժանել և տեղավորել տարբեր վանդակներում, քանի որ նրանք սկսել են պարբերաբար անպարկեշտ բառերով հայհոյել այցելուներին ու բարձրաձայն ծաղրել նրանց:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, այս թռչուններն այնքան շատ հայհոյանքներ են սովորել, որ այգու տնօրինությունը հարկադրված է եղել խիստ միջոցներ ձեռնարկել՝ հանրային կարգը պահպանելու և այցելուների հանգիստը չխաթարելու համար:

Բիլի, Էրիկ, Ջեյդ, Էլսի և Թայսոն անուններով աֆրիկյան գորշ թութակները, Լինկոլնշիրի վայրի բնության այգի էին բերվել տարբեր տներից ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում:

Նրանք շատ արագ ընդհանուր լեզու են գտել, սկսել են հայհոյել միմյանց ու այգու հյուրերին, իսկ հանգստանալու փոխարեն՝ ավելի են ոգևորել ու իրենց խմբի մեջ քաշել նաև մյուս թռչուններին: Այգու աշխատակիցները հույս ունեին, որ ավելի հասուն և դաստիարակված թռչունների շրջապատում այս խուլիգանները կդադարեն հայհոյել, սակայն արդյունքը եղել է հակառակը. այգում սկսել է ձևավորվել հայհոյող թութակների էլ ավելի մեծ
խումբ:

Փորձագետները նշում են, որ աֆրիկյան գորշ թութակները հայտնի են իրենց բարձր ինտելեկտով և ձայներն ու մարդկանց զվարճալի արձագանքները կատարելապես նմանակելու բացառիկ ունակությամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով