Հալեպում դեռ մնում է 10-12 հազար հայ, տարհանումը հնարավոր կլինի կազմակերպել պատեհ հնարավորության դեպքում. Ալեքսանյան

Նոյեմբերի 27-ին հրադադարի ռեժիմը խախտվել է հակակառավարական իսլամիստական ուժերը երկու-երեք օրվա ընթացքում արագորեն գրավել են Հալեպը և առաջացել են հարավ. հիմա հիմնական մարտերը գնում են Համա քաղաքի և համանուն շրջանի հատվածում։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը։

Նրա խոսքով, իրավիճակը կտրուկ փոխվել է հալեպահայերի համար, որովհետև հարձակումը անսպասելի էր, թեև կարող է այն փորձագիտական շրջանակները նշել, որ պատրաստվում էր այդ ամբողջը. «Բայց նման մասշտաբի հարձակման մասով անակնկալ է եղել: Առաջին մեկ-երկու օրերին հնարավոր եղել է ոչ հիմնական ճանապարհով, երկրորդական ճանապարհներով հայ ընտանիքների դուրս գալը քաղաքից։

Մենք տեղեկություններ ունենք և կապի մեջ ենք այդ ընտանիքների հետ, որոնց մի մասը հաստատված է արդեն Դամասկոսում, մի մասը Լաթաքիա է հասել և կան Քեսաբում ընտանիքներ։ Առաջին օրերին նաև իրավիճակը բարդ էր Քեսաբի շուրջ և նույնիսկ կառույցները կոչ էին արել Քեսաբի հասարակությանը, որ պատրաստ լինեն քաղաքից դուրս գալու, բայց մեկ-երկու օրվա ընթացքում պետական կառավարական ուժերը համալրում են ստացել և Քեսաբին այս պահին վտանգ չկա»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Հալեպի ներսում առկա իրավիճակին, Ալեքսանյանն ասաց. «Մեր տվյալներով շուրջ 10-12 հազար հայություն կա այս պահին Հալեպում և հայերը հիմնականում տեղաբաշխված են երեք շրջաններում՝ Նորգյուղ, Ազիզիե և Սուլեյմանիե շրջաններում: Անշուշտ ունենք հայկական հաստատություններ նաև այլ թաղամասերում և իրավիճակը ամբողջովին Քեսաբում գտնվում է նոր ուժերի ձեռքին: Քեսաբում կա երկու քրդաբնակ շրջան, որոնք զինված են և այս պահին մեր ունեցած տեղեկություններով բանակցում են, որպեսզի քրդական միավորումները դուրս գան քաղաքից և վտանգ կա, որ կարող է նաև քաղաքի ներսում բախում սկսվել։

Այս պահի դրությամբ քաղաքի ներսում բավականաչափ հանգիստ է, եթե կարելի է այսպես արտահայտվել: Պատճառներից մեկը, որ հարձակվող ուժերը հաջողեցին, այն է, որ ինչպես սիրիական բանակում, այնպես էլ բուն Հալեպ քաղաքում ունեին մեծաթիվ համակիրներ և սա նպաստել է նրանց արագ առաջխղացմանը և քաղաքում փաստացի վերահսկողությունը ներսում իրականացնում են Հալեպի զինյալները։

Իսկ այն տեղեկությունները, որ իսլամիստների շարքերում կան օտարերկրացի վարձկաներ, այդ թվում նախկին խորհրդային հանրապետություններից, մեր տվյալներով նրանց տեղակայել են քաղաքից դուրս՝ հետագա խնդիրներից խուսափելու համար»,- ընդգծեց նա:

Ալեքսանյանը նկատեց, որ իսլամիստները այս անգամ քաղաքի հասարակության հետ հարաբերություններում, շփումներում շատ ավելի չափավոր են և սա գուցե նոր մարտավարություն է իրենց կողմից. «Այդուհանդերձ, հայ հասարակությունը անհանգիստ է, մեծ տագնապ կա, շատերը պատրաստ չէին քաղաքից հեռանալու:

Ներկա պահին տարհանում կազմակերպել, ընդհանրապես տարհանման պլան ունենալ խիստ դժվար է:

Հիմնական գործողությունները զարգանում են Իդլիբի շրջանում և կարծես թե կառավարական բանակը շեշտադրել է այս պահին Իդլիբի օջախը ճնշել, որից հետո Հալեպի ճանապարհը կբացվի:

Պետք է նշեմ, որ մենք կապի մեջ ենք թե՛ համայնքային հաստատությունների հետ, թե դեսպանատան հետ, դեսպանատան և արտաքին գործերի նախարարության էջերով հրապարակվել է թեժ գիծ, որով հայրենիքից ները կարող են կապվել դեսպանության հետ»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով