Հայաստանը զբաղեցնում է նախավերջին տեղը տարածաշրջանում Global Firepower-ի ռազմական հզորության վարկանիշում

Global Firepower պորտալի փորձագետները կազմել են աշխարհի երկրների վարկանիշն ըստ ռազմական հզորության։ Ադրբեջանը համաշխարհային ցուցակում զբաղեցրել է 60-րդ տեղը՝ զգալիորեն առաջ անցնելով Հայաստանից եւ Վրաստանից, որոնք զբաղեցրել են 91-րդ եւ 94-րդ տեղերը։

2025թ. Ադրբեջանի բյուջեի ռազմական ծախսերը կկազմեն 8,4 մլրդ մանաթ։ Ֆինանսավորումը կտրամադրվի Պետական ​​նավթային հիմնադրամի լրացուցիչ եկամուտներից։

Համաձայն Global Firepower վարկանիշի՝ ԱՄՆ-ը ունի ամենատպավորիչ ռազմական ներուժը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Ռուսաստանը, երրորդը՝ Չինաստանը։ Ընդհանուր առմամբ փորձագետները գնահատել են 145 երկիր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով