Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի խախտման փաստերը թաքցնելու Հայաստանի իշխանությունների փորձը կապված է 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ։ Մայիսի 16-ին Հայաստանի Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։
Նա նշել է, որ մեկ ամսից ավելի է, ինչ առաջնագծի տարբեր հատվածներում գրանցվում են հրադադարի ռեժիմի խախտումներ։ Աբրամյանը, հղում անելով սահմանամերձ շրջանների բնակիչներին, նշել է, որ ի սկզբանե իշխանությունները ճնշում են գործադրել տեղական ինքնակառավարման մարմինների վրա՝ փորձելով թաքցնել տվյալ տեղեկությունը։
«Դա արվում է, որպեսզի նրանց կողմից առաջ մղվող «խաղաղության դարաշրջան» կոչվող օճառի պղպջակը ժամանակից շուտ չպայթի։ Այսինքն՝ ընտրություններից առաջ։ Դա նրանց ձեռք չի տալիս, քանի որ նման տեղեկությունները կարող են վնասել նրանց առասպելաբանական տեսլականին», -նշել է ընդդիմադիր գործիչը։

