ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Մհեր Գրիգորյանը վերանշանակվել է փոխվարչապետի պաշտոնում:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի.
Մհեր Գրիգորյանին նշանակել փոխվարչապետ»,- ասվում է հրամանագրում: Մեկ այլ հրամանագրով՝ Տիգրան Խաչատրյանը ևս վերանշանակվել է փոխվարչապետի պաշտոնում:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի. Տիգրան Խաչատրյանին նշանակել փոխվարչապետ»,- նշված է հրամանագրում:

