Նույնիսկ արտասահմանցի դիտորդներն են արձանագրել բազմաթիվ խախտումներ ու վարչական ռեսուրսի կիրառման դեպքեր

Գործող ռեժիմի ներկայացուցիչներն ,իրար հերթ չտալով ,հայտարարում են ,թե ժողովուրդն իրենց քվե է տվել։
Նույնիսկ արտասահմանցի դիտորդներն են արձանագրել բազմաթիվ խախտումներ ու վարչական ռեսուրսի կիրառման դեպքեր։
Էլ չեմ խոսում ընդդիմադիրներին մեկուսացնելու ,ձերբակալելու ու կալանավորելու բազում արձանագրված փաստերի մասին։
ՀՀԿ-ն հստակ իր կարծիքն ասել է ռեժիմի հակաժողովրդավարական քայլերի մասին դեռեւս ապրիլի 4-ին՝ Հանրապետական կուսակցության հերթական համագումարի ժամանակ։
Մենք ապրիլի 4-ին արձանագրել ենք,որ նույնիսկ պաշտոնական ընտրարշավից առաջ արդեն ընտրությունների կեղծման միտումներ կան։
Բայց կա նաեւ հարցի հակառակ կողմը։
Քվե ստանալը դեռ չի խոսում ճշմարիտ ու արդյունավետ քաղաքականություն մասին։
Հիշեցնեմ,որ ժամանակին հասարակության մեծամասնությունը հիտլերին ու մուսոլինիին էլ է քվե տվել,հետո ի՞նչ։
Պատմությունը ցույց է տվել,որ հասարակությունն էլ իր ընտրությամբ կարող է եւ մանիպուլացվել,եւ ՝սխավել։
Ավելին.նման ընտրությունը շատ թանկ է նստել նույն ժողովուրդների հետագա ճակատագրի վրա։
Կարծում եմ,որ ապագա անաչառ պատմաբանները գործող կառավարիչների քաղաքականութունը որակելու են որպես Արցախի կորստի,Հայոց պետականության թուլացման ու ազգային իղձերից հրաժարվելու ժամանակաշրջան։
Ու հաստատ այստեղ «ժողովրդի քվեն» իրենց ոչնչով չի կարող օգնել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով