Սլովակիայի նախորդ ղեկավարության օրոք Մոսկվայի եւ Բրատիսլավայի միջեւ վատացած հարաբերությունները, ինչպես նաեւ էներգետիկան եւ գազային խնդիրները դարձել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ նախօրեին Սլովակիայի՝ ՌԴ ժամանակ վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի զրույցի թեմաները։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«Հաջողվել է խոսել նաեւ երկկողմ հարաբերությունների մասին, որոնք, այսպես ասենք, էապես տուժել են Սլովակիայի նախորդ իշխանությունների գործողությունների պատճառով,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։- Խոսել են նաեւ էներգետիկայի, գազային խնդիրների մասին»։
«Ուստի բավական հանգամանալից խոսակցություն է եղել»,- ասել է Պեսկովը։
Դեկտեմբերի 22-ին Ֆիցոն աշխատանքային այցով ժամանել է ՌԴ, Պուտինը նրան ընդունել է Կրեմլում, շփումը տեղի է ունեցել առերես։ Սա Պուտինի եւ Ֆիցոյի առաջին անձնական հանդիպումն է 2016-ից հետո եւ եվրոպացի ղեկավարի երրորդ այելությունը Ռուսաստան Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր։ Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը տեղեկացրել էր, որ այցի նպատակը իրավիճակի քննարկումն է՝ կապված այն բանի հետ, որ Ուկրաինան հրաժարվել է երկարացնել ռուսական գազի տարանցման համաձայնագիրը։

