ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Մինսկ։ Դեկտեմբերի 6-ին նա իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ կանցկացնի Միութենական պետության բարձրագույն պետական խորհուրդը։
Օրակարգում անվտանգության հարցեր են։ Ինչպես հայտարարել են Կրեմլում, հատուկ ուշադրության առարկա է լինելու «միասնական պաշտպանական տարածքի ամրապնդումը»։ Ռուսաստանի և Բելառուսի միջև անվտանգության երաշխիքների մասին պայմանագիրը և Միութենական պետության անվտանգության հայեցակարգը պատրաստվել են ստորագրման։
Բացի այդ, նախատեսվում է կոնկրետ որոշումներ ընդունել կապի ծառայությունների հարմարավետ սակագների ներդրման, էլեկտրաէներգիայի միասնական շուկայի ձեւավորման, ապրանքների ապօրինի ներմուծման դեմ պայքարի վերաբերյալ։ Հանդիպումը համընկնում է Միութենական պետության ստեղծման մասին համաձայնագրի 25-ամյակի հետ։ Ըստ պլանների՝ Պուտինն ու Լուկաշենկոն նույնպես առանձին հանդիպում կանցկացնեն։

