Սիրիան վճռականորեն դատապարտել է Կոլումբիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որում, նրա խոսքով, ճանաչվում է «իսրայելական ինքնիշխանությունը» օկուպացված սիրիական Գոլանի բարձունքների նկատմամբ, հաղորդում է Sana։«Սա հակասում է միջազգային իրավունքին և Միավորված ազգերի կազմակերպության համապատասխան բանաձևերին։
Սիրիան արտահայտում է Կոլումբիայի դիրքորոշման կտրականապես մերժումն ու դատապարտումը՝ վերահաստատելով, որ Գոլանի բարձունքները սիրիական տարածքի անբաժանելի մասն են։Կոլումբիայի կառավարության հայտարարությունը ՄԱԿ-ի կանոնադրության, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունների, որոնք հաստատում են, որ Գոլանի բարձունքները սիրիական տարածք են և որ Միավորված ազգերի կազմակերպությունը դրանք ճանաչում է որպես Սիրիայի մաս, ինչպես նաև ուժով տարածք զավթելու անթույլատրելիության սկզբունքի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1981 թվականի թիվ 497 բանաձևի աղաղակող խախտում է։Կոլումբիան ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ

