Սի Ծինփինը 10 տարվա ընթացքում առաջին անգամ կմեկնի Պուտինի մոտ մայիսի 9-ին

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ նշելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակիի 80-ամյակը 2025թ. մայիսի 9-ին, ասել է Չինաստանում Ռուսաստանի դեսպան Իգոր Մորգուլովը։ «Իր հերթին, [Սի Ծինփինը] Վլադիմիր Պուտինին հրավիրել է Չինաստան՝ սեպտեմբերի սկզբին նախատեսված տոնակատարություններին»,- ասել է դիվանագետը «Россия 24» հեռուստաալիքի եթերում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Այս տարի Չինաստանը տոնելու է նաեւ Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակը։ Պեկինը դեռ պաշտոնապես չի հաստատել Սի Ծինփինի այցը Մոսկվա։ Վերջին անգամ նա Մոսկվայում Հաղթանակի շքերթին ներկա է եղել 2015թ.։ Պուտինին ուղղված ամանորյա շնորհավորանքում Չինաստանի ղեկավարը խոստացել է խորացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ «համաշխարհային հակաֆաշիստական ​​պատերազմում» հաղթանակի 80-ամյակի տարում։

Ավելի վաղ Կրեմլը հայտնել էր, որ Ռուսաստանը մայիսի 9-ին «շատ պետությունների ղեկավարների» է հրավիրել Մոսկվա։ Հաղթանակի շքերթին մասնակցելու մտադրության մասին հայտնել են Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը եւ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ 2022թ. Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո ոչ մի օտարերկրյա առաջնորդ չի եկել Մոսկվա՝ Հաղթանակի օրվա տոնակատարություններին մասնակցելու համար: 2023թ. մայիսի 9-ին Պուտինը Մոսկվայում հավաքել էր հետխորհրդային երկրների յոթ ղեկավարների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի։ Նրանք, բացի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, ներկա էին շքերթին 2024թ.։ Այնուհետեւ նրանց են միացել Գվինեա-Բիսաուի նախագահ Սիսոկու Էմբալոն, Կուբայի նախագահ Միշել Դիաս-Կանել Բերմուդեսը եւ Լաոսի նախագահ Թոնգլուն Սիսուլիթը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով