Վարդանյանի շոուն Ադրբեջանում. դուբլ և գոլային փոխանցում «Դինամոյի» հաղթական խաղում

Մինսկի «Դինամոյի» հարձակվող Կարեն Վարդանյանը, ով հայկական արմատներ ունի, դարձել է Կոնֆերենցիաների լիգայի արտագնա խաղի գլխավոր հերոսներից մեկը ադրբեջանական «Նեֆթչիի» դեմ հանդիպմանը։

Սումգայիթում կայացած հանդիպումն ավարտվել է բելառուսական ակումբի հաղթանակով՝ 4:2 հաշվով։ Վարդանյանը դարձել է երկու գոլի հեղինակ՝ 36-րդ և 57-րդ րոպեներին, ինչպես նաև աչքի է ընկել արդյունավետ փոխանցմամբ (ասիստով)։

Դաշտի տերերը հաշիվը բացել են արդեն երկրորդ րոպեին՝ Էմին Մախմուդովի գոլի շնորհիվ։ Ութերորդ րոպեին «Նեֆթչիի» առավելությունը մեծացել է Ալեքսանդր Սելյավայի ինքնագոլից հետո։ Սակայն այնուհետև Մինսկի «Դինամոն» կարողացել է բեկել հանդիպման ընթացքը։

Բացի Վարդանյանից, բելառուսական թիմի կազմում աչքի են ընկել Մաքսիմ Մալաշևիչը (47-րդ րոպե) և Գուլժիգիտ Ալիկուլովը (77-րդ րոպե)։

Կարեն Վարդանյանը հայրական կողմից ունի հայկական արմատներ։ Նրա հայրը վաղ է հեռացել ընտանիքից, ուստի ապագա ֆուտբոլիստը մեծացել է բելառուս մոր հետ։ Հետագայում Վարդանյանն ընտրել է Բելառուսի հավաքականը։

Ավելի վաղ նա խաղադաշտ էր դուրս եկել Բելառուսի ազգային թիմի կազմում՝ Երևանում կայացած Հայաստանի հավաքականի դեմ խաղում։

Թարգմանությունը ՝ Սամվել Պետրոսյանի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով