Վեհափառ Հայրապետն ընդունել է Արագածոտնի թեմի քահանայից դասին ու նրանց ընտանյաց անդամներին

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արագածոտնի թեմի քահանայից դասին ու նրանց ընտանյաց անդամներին։Մայր Աթոռի տեղեկատվական համակարագից  հայտնում են, որ Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տ. Շնորհք աբեղա Պալոյանն իր երախտագիտությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին հանդիպման և մշապես ցուցաբերվող հայրական խնամքի համար։Թեմի քահանաներից Արժանապատիվ Տ. Մկրտիչ քահանա Երանյանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, ընդգծել է, որ նման ընդունելությունը կարևոր առիթ է ուխտը վերանորոգելու և Հայոց Հայրապետին ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին վերստին իրենց հավատարմությունը հայտնելու համար։Իր խոսքում Վեհափառ Հայրապետը կարևորել է նմանատիպ հանդիպումները, որոնք լավ առիթ են եկեղեցականաց հետ հոգևոր կապն առավել ամրապնդելու և իրենց ընտանյաց անդամների հետ հաղորդակցվելու համար։Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձել է նաև Արագածոտնի թեմի քահանայից դասի հոգեխնամ, կարևոր ու նվիրական ծառայությանը և բարձր գնահատեց ստեղծված դժվարին իրավիճակում նրանց դրսևորած անմնացորդ նվիրումը։Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին և Մայր Աթոռի գործուներությանը։ Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը հայրապետական իր օրհնությունն է բերել քահանաներին և նրանց ընտանյաց անդամներրին՝ մաղթելով քաջառողջություն ու բարօր կյանք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով