Տիտղոսների տոնավաճառ «Հայաստան» դաշինքի PR-ում

«Հայաստան» Դաշինքի սոցիալական հարթակներում հերթական «գլուխգործոցն» է հայտնվել․ հրապարակել են Ազգային ժողով մտնող պատգամավորների ցանկն ու կենսագրականները, որտեղ Լևոն Քոչարյանին ու Աննա Գրիգորյանին ներկայացրել են որպես «պետական գործիչ», իսկ ՀՅԴ-ական Քրիստինե Վարդանյանին ու Ագնեսա Խամոյանին՝ «քաղաքական գործիչ»։ Էս պատմությունը ծիծաղելի կլիներ, թե լացելու չլիներ, որովհետև տերմինաբանությունն ու իրականությունն այստեղ վերջնականապես կորցրել են կապը միմյանց հետ։ Եկեք մի պահ հասկանանք, թե ում մասին է խոսքը․ «պետական գործիչ» հռչակված Լևոն Քոչարյանն ու Աննա Գրիգորյանն իրենց ողջ կյանքում, բացի ԱԺ ընդդիմադիր պատգամավորի աթոռին նստելուց, ոչ մի պետական պաշտոն չեն զբաղեցրել, ոչ մի նախարարություն կամ պետական համակարգ չեն ղեկավարել ու պետական ապարատի հետ առնչվել են միայն պատգամավորական մանդատով։ Բայց դե, Դաշինքի PR թիմը որոշել է, որ պարզապես մանդատ ունենալն արդեն իսկ բավարար է «պետական գործիչ» կոչվելու համար։ Նույն տրամաբանությամբ էլ «քաղաքական գործիչ» են կնքել Ագնեսա Խամոյանին,իսկ դաշակցական Քրիտինե Վարդանյանին ուղղակի պատգամավոր։Քրիստինե Վարդանյանին որպես պարզապես  պատգամավոր ներկայացնելը ոչ այլ ինչ է, քան ակնհայտ կանխակալ վերաբերմունք Դաշնակցության հանդեպ։ Ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանի նմանօրինակ անընդունելի վերաբերմունքը պայմանավորված է հենց այս քաղաքական կանխակալությամբ»։
Սրա պատճառը շատ պարզ է ու միևնույն ժամանակ՝ ողբերգական, որովհետև երբ չկան իրական հաջողություններ, իրական պետականամետ աշխատանք, օրենսդրական լուրջ նախաձեռնություններ կամ պետական ապարատում արդյունավետ գործունեության փորձ, ստիպված ես դիմել «ճոխ» բառապաշարի օգնությանը ու մարդկանց աչքերին փոշի փչել։ «Պատգամավոր» բառը սովորական է հնչում, իսկ ահա «պետական գործիչը»՝ հնչեղ է, դե իսկ Ռոբերտ Քոչարյանի որդուն էլ չես կարող ուղղակի «նախկինում անհատ ձեռնարկատեր, հիմա պատգամավոր» գրել, դա «սազական» չէ, պետք է անպայման մի պահանջված տիտղոս կպցնել, թեկուզ՝ լրիվ անհիմն։ Բայց հիշեցնենք, որ պետական գործիչը նա է, ով պետականության կերտման, համակարգերի ստեղծման ու ռազմավարական որոշումների կայացման մեջ ունի հսկայական վաստակ, իսկ ԱԺ ամբիոնից ճառեր ասելը մարդուն պետական գործիչ չի դարձնում։ Ամոթ է, պարզապես ամոթ, բառերը արժեզրկել եք, հիմա էլ անցել եք տիտղոսներին, ուստի մարդկանց աչքերին փոշի փչելու փոխարեն մի հատ ձեր անցած ուղուն նայեք ու իրականության հետ հաշվի նստեք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով