Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ օտարերկրյա գործակալությունը խարխլում է երկրի ազգային ինքնությունը, հաղորդում է «Новости Грузия»-ն։
«Օտարերկրյա գործակալության նպատակն ազգային ինքնության խարխլումն է։ Մենք պետք է դիմակայենք այդ ամենին, սակայն բացառապես օրենքի շրջանակում, դրանց թվում՝ օրենսդրության կատարելագործման միջոցով, ինչը պետք է ակտիվ քննարկման առարկա դառնա»,- հայտարարել է Կոբախիձեն։
Վարչապետը չի հստակեցրել, թե հերթական ինչ նոր օրենսդրական փոփոխությունների պետք է սպասել։
Անցյալ շաբաթ իշխող կուսակցությանն աջակցող միանգամից երկու հասարակական խմբեր հայտարարել են՝ ազգային ավանդույթների, եկեղեցու և ինքնության պաշտպանության նպատակով իրենց հիմնադրման մասին։

