ԱՄՆ-ը շահագրգռված է Ուկրաինայում հակամարտության ավարտով. ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ-ը շահագրգռված է Ուկրաինայում հակամարտության ավարտով. հայտարարել է Ռուբիոն:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երկուշաբթի օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շահագրգռված է Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցմամբ, սակայն չի ցանկանում որևէ մեկին որևէ բան հարկադրել, այլ պարզապես փորձում է օգնել։

«Միացյալ Նահանգները շահագրգռված է, որ պատերազմն ավարտվի, և մենք ցանկանում ենք անել դրա համար այն ամենը, ինչ մեր ուժերի սահմաններում է։ Մենք երկրագնդի վրա միակ ազգն ենք, որը, ըստ երևույթին, կարող է երկու կողմերին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ: Մենք չենք փորձում որևէ մեկին գործարք պարտադրել։ Մենք չենք փորձում որևէ մեկին հարկադրել կնքել մի գործարք, որին ոչ ոք չի ցանկանում գնալ։ Մենք պարզապես ցանկանում ենք օգնել նրանց»,- ասել է Ռուբիոն Բուդապեշտում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով