Միացյալ Նահանգները լիովին անտեսել է միջազգային իրավունքի նորմերը՝ հունիսին Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու որոշում կայացնելով: Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ընդլայնված կազմով բանակցությունների ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«ԱՄՆ-ն, խախտելով բոլոր միջազգային նորմերը, հարձակվել է Իրանի միջուկային օբյեկտների վրա։ Նրանք ոտնահարել են միջազգային իրավունքը և բոլոր համընդհանուր ընդունված նորմերը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք պատերազմ չի սկսել որևէ [երկրի] դեմ։ Սակայն, երբ մենք դարձանք հարձակումների թիրախ՝ ստիպված եղանք պատասխանել։ Մենք հասկանում ենք, որ Արևմուտքը ցանկանում է գերիշխել [Մերձավոր Արևելքի] տարածաշրջանում։ Այս հարձակումները ուղղված էին ոչ միայն Իրանի, այլև աշխարհի բոլոր անկախ երկրների դեմ», — ասել է Փեզեշքիանը։

