ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայում հանդիպել է կայսր Նարուհիտոյի հետ, որից հետո նա կհանդիպի վարչապետ Սանաե Տակաիչիի հետ։
Թրամփը և նրա կինը՝ Մելանիան, կայսր Նարուհիտոյի հետ հանդիպել էին 2019 թվականին ՝ դառնալով առաջին օտարերկրյա պաշտոնյաները, որոնք ընդունելության են արժանացել։
Նարուհիտոն գահ է բարձրացել 2019 թվականի մայիսի 1-ին նրա հոր՝ կայսր Ակիհիտոյի գահից հրաժարվելուց հետո ՝ վատառողջության և ծերության պատճառով։ Այդ ժամանակ նա 85 տարեկան էր։ Նա գահակալել էր 1989 թվականից և դարձել էր վերջին 200 տարվա ընթացքում առաջին կայսրը, որը հրաժարվել է գահից։ Նրա որդին՝ Նարուհիտոն, այժմ 65 տարեկան է։

