ԱՄՆ-ն և Իրանը քննարկում են հունիսյան համաձայնագրի նոր պայմանները․ The National

ԱՄՆ-ն ու Իրանը նոր պայմաններ են մշակում՝ հունիսին ձեռք բերված նախնական համաձայնագիրը թարմացնելու համար։ Հիմնական ուշադրությունը դարձվում է Հորմուզի նեղուցում նավերի երթևեկությանը վերաբերող կետերին։ Այս մասին The National-ին հայտնել է պակիստանցի աղբյուրը: Պաշտոնյայի խոսքով՝ միջնորդներն «այժմ աշխատում են թարմացված փոխըմբռնման հուշագրի նախագծի վրա»։ Խոսքը ԱՄՆ-ի և Իրանի միջև հունիսի 17-ին կնքված հուշագրի մասին է, որտեղ սահմանված են 60-օրյա զինադադարի ընթացքում նեղուցի աշխատանքի վերականգնման և մշտական հրադադարի շուրջ բանակցությունների պայմանները։ Պակիuտանը բանակցություններում հանդես է գալիս որպես միջնորդ՝ ուղերձներ փոխանցելով Վաշինգտոնի և Թեհրանի միջև։ Կողմերի միջև կապն ապահովելու և առաջարկները առաջ մղելու աշխատանքներին մասնակցում են նաև Կատարն ու Օմանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով