ԱՄՆ-ն F-15E կործանիչների էսկադրիլիա է տեղափոխել Մերձավոր Արևելք

Ամերիկյան կործանիչների խումբը Մեծ Բրիտանիայից տեղափոխվել է Մերձավոր Արևելք:

Ավելի վաղ The Times of Israel-ը հաղորդել էր, որ Միացյալ Նահանգները որոշել է F-15E Strike Eagle կործանիչների էսկադրիլիան ժամանակավորապես Հորդանան տեղափոխել՝ հաշվի առնելով Իսրայելի վրա Իրանի հնարավոր հրթիռային հարձակման հետ կապված մտավախությունները:

Իր հերթին Haaretz թերթը նշել է, որ առնվազն 12 կործանիչ է ուղևորվում Հորդանան։

Այս ամսվա սկզբին Պենտագոնում հայտնել են Մերձավոր Արևելքում ռազմական ներկայության ուժեղացման մասին: Տարածաշրջան են ուղարկվել հակահրթիռային պաշտպանության էսկադրային ականակիրներ, կործանիչների էսկադրիլիա, լիցքավորիչ ինքնաթիռներ և ԱՄՆ ռազմաօդային ուժերի վեց B-52H ռազմավարական ռմբակոծիչներ, որոնք տեղակայված են Կատարի «Էլ Ուդեյդ» ավիաբազայում:

ԱՄՆ-ն ամրապնդում է իր դիրքերը տարածաշրջանում, քանի որ մտավախություններ կան, որ Իրանը կարող է հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան հոկտեմբերի 26-ի հարձակման, որն էլ իր հերթին տեղի էր ունեցել՝ ի պատասխան հոկտեմբերի 1-ի Իրանի նախորդ գրոհի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով