«Այս խորհրդարանը մանկապարտեզի միջին խմբակ է հիշեցնում»․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․

Սահմանադրությունն էլ կփոխեն, աչքն էլ չեն թարթի
Այս խորհրդարանը դեռ մի երկու օր է սկսել , իբր,աշխատել, բայց արդեն հիշեցնում է մանկապարտեզի միջին խմբակ։ Երբ սաները <դաստիարակներին> կորցրած, կամ՝ հենց <դաստիարակների> ուղիղ հրահանգով մտել են <փողոցային> լեզվակռվի մեջ/ չեմ ասում <լակոտական>/։
Էդ տափակ լեզվակռիվը հնչում է այսպես՝ <քո պապան էս ա արել>, մյուսն էլ թե՝ քո պապան ա սաղ մեղավոր>, էն մեկն էլ թե՝ <մորքուրդ էն վախտ էս բաները խլեց>, էն մյուս թրաշով <պստլոն> էլ թե՝ <Լավ ա արել, բա քո քեռին սաղ կերավ>, էն մեկ ուրիշն էլ թե՝ <հերիք ա ստեր հորինես, հեսա պապայիդ ձայնը կմիացնեմ, կտեսնես>․․։
Չշարունակեմ, մոտավորապես այսպես են այսօր նորաթուխ երեսփոխանները իրար հետ <շփվում>։
Կհարցնեք ի՞նչու։
Շատ պարզ․ անցած 30 տարիներին նրանց մեջ , հատկապես քպխմբակի սաների մեջ էնքան են ստից բաներ ներարկել, ցեմենտ-բետոնել, որ էդ խեղճ երեխեքը մեծացել են իրենց հայրերի, հորքուր-մորքուրների թույնի, աբիժնիկության, նրանց կերակրած ստերի մեջ։ Ու հիմա, եկել-նստել են երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնում ու շշկռված իրենց հասած էս <բախտից> , տարիներով աղավաղված իրենց կերպարներն են ցուցադրում։ Հետո տուն են գնում ու պապաները սրանց գլուխները շոյում են։ Իրենք մեղք չունեն, իրականում իրենց մեղքն այն է, որ դարձել են իրենց ծնող-հայրերի զոմբիները, այդպես էլ չունենալով սեփական միտք, ընկալում եւ սկզբունք։
Իրենք, հա, մասամբ են մեղավոր, բայց, այ, իրենց հայրերը,ուղղակի եւ անուղղակի իմաստով, եւ նրանց նեղ շրջապատը մեղավոր է ամբողջությամբ։
Գի՞տեք՝ ինչու, որովհետեւ,երբ իրենք էին , ու, հատկապես՝ երբ իրենք չէին, ամեն բան տարել են սխալ ճանապարհով, մի ամբողջ սերունդ փչացրել են, ապականել են իրենց իսկ զավակների հոգին, ներարկել են ստերի մահացու չափաբաժին, ներարկել են ստեր առ այն, որ, այ էս մեկը վատն է, սխալն է, որ այ, էն մեկը մեր թշնամին է, էն մյուսը կա, դրա համար էլ էսօր <պապան> էս վիճակում ա․․Չշարունակեմ․․, ու էդ խեղճ երեխաները դարձել են իրենց հայրերի ստվերը, կուզեք՝ խամաճիկը՝, չեմ ուզում ասել՝ զոմբին։Նրանք տարիներով շնչել են իրենց հայրերի սխալների, աբիժնիկության, նեղացածության, ատելության թույնը ու քթներից էն կողմ չեն տեսնում։ Էդ երեխաներին ստիպել են դառնալ հենց այսպիսին, ինչպիսին նրանց մեծամասնությանը հիմա տեսնում եք ԱԺ դահլիճում նստած։ Նրանցից շատերին, հատկապես քպական մեծամասնության խմբակին դաս են տվել ոչ թե առողջ ուսուցիչներ, այլ՝ աբիժնիկ իրենց հայրերը․․
Մեղք են երեխաները։
Մի ամբողջ սերունդ է կերակրվել մեծամեծ ստերով ու բնական է, որ ունի մարսողության խնդիր։
Քպականնների ակտիվ էնտուզիազմին հետեւեք։ Ու էս հիվանդ ստամոքսով <մանուկների> ձեռքին է <հանձնված> մի ամբողջ երկրի ճակատագիրը․․Սրանք ոչ միայն քար կուտեն, սրանք քար էլ կշպռտեն, Սահմանադրությունն էլ կփոխեն ու աչքերն էլ չեն թարթի․․․ Գի՞տեք ի՞նչու, որովհետեւ իրենց մեջ ներարկված թույնը ընդդեմ ամեն հայկականի, հայրենիքի, հայի, անցյալի,իրենց մեջ ներարկված ժխտողականությունը մեր երկրի պատմության դրական, հաղթական դրվագների, այլեւս նրանց արյան մեջ է, գործում է անվրեպ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով