Հայաստանի խորհրդարանում գաղտնի քվեարկություն է ընթանում՝ իշխող կուսակցությունից ԱԺ փոխխոսնակի ընտրության հարցով

Երևանում Ազգային ժողովում օգոստոսի 5-ին գաղտնի քվեարկություն է ընթանում՝ իշխող «ՔՊ» կուսակցությունից խորհրդարանի թվով երկրորդ փոխխոսնակի ընտրության համար։

Իշխող կուսակցությունն այդ պաշտոնում առաջադրել է պատգամավոր Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը։

Գաղտնի քվեարկության արդյունքները կհայտարարվեն 18:00-ին։

Նշենք, որ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը չի մասնակցի փակ քվեարկությանը։ Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության դիրքորոշումը հայտնի չէ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով