Արգենտինայի կառավարությունը գաղտնազերծել եւ հրապարակել է արխիվային նյութեր, որոնք լույս են սփռում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո հարավամերիկյան երկրում ապաստան գտած նացիստ հանցագործների գործունեության վրա։
Հրապարակված փաստաթղթերից առանձնահատուկ ուշագրավ արգենտինական հետախուզության կողմից կազմված դոսյեն համակենտրոնացման ճամբարի բանտարկյալների վրա իր անմարդկային փորձարկումներով հայտնի բժիշկ Յոզեֆ Մենգելեի վերաբերյալ։
«Հավաքածուն ներառում է ավելի քան 1 850 փաստաթուղթ՝ հավաքված 7 դոսյեում»,- նշվել է հրապարակված արխիվի կից նկարագրությունում։
Պորտալում, մասնավորապես, հասանելի են նյութերն Ադոլֆ Էյհմանի գործի վերաբերյալ, որին իսրայելական հետախուզությունը դուրս է բերել Արգենտինայից գաղտնի գործողության արդյունքում, ինչպես նաեւ տեղեկություններ համակենտրոնացման ճամբարի պահակ Էդվարդ Ռոշմանի եւ գեստապոյի սպա Վալտեր Կուչմանի մասին։
Մինչ այդ ԿՀՎ գաղտնազերծած փաստաթղթերից հայտնի է դարձել ամերիկյան հետախուզության տասը տարվա գործողության մասին՝ Ադոլֆ Հիտլերին հայտնաբերելու համար՝ նրա մահվան պաշտոնական հաստատումից հետո: Հոդվածում նշվել է, որ ԿՀՎ գործակալները կասկածել են ֆյուրերին ուրիշի անունով Հարավային Ամերիկա հնարավոր փախչելու մեջ։

