Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը կարծում է, որ կրիպտոարժույթի շուրջ ծագած սկանդալում, որի մասին նա հրապարակել է իր սոցցանցերում, իր մեղքի բաժինը չկաէ։
«Ante factum իմ կողմից սխալ չկա, ես բարեխիղճ եմ գործել։ Հիմա, պոստֆակտում, տեսնելով քաղաքական հետեւանքներն ու բոլոր քաղաքական ստորությունները, կարող եմ ասել, որ սովորելու շատ բան ունեմ։ Այս իրավիճակն ինձ ցույց տվեց, որ ես պետք է ֆիլտրեր ունենամ, որ իմ հասանելիությունը չի կարելի այդքան հեշտությամբ ձեռք բերել»,- պատասխանել է պետության ղեկավարը TN հեռուստաալիքի հարցազրույցում այն հարցին, թե արդյոք սխալ էր քննադատության պատճառ դարձած նախագծի մասին տեղեկատվության հրապարակումը։
Փետրվարի 14-ին Միլեյը X-ում տեղեկություն է հրապարակել մի նախագծի մասին, որի նպատակն է օգնել ներդրումներ ներգրավել Արգենտինայում փոքր բիզնեսի համար՝ կրիպտոարժույթի օգտագործման միջոցով: Սոցցանցերում քննադատությունների ալիքից հետո նախագահը ջնջել է այս հաղորդագրությունը՝ ասելով, որ նախագծի մանրամասներին չի տիրապետում։ Նախագահի նախնական հրապարակումից հետո հաղորդագրության հետ միաժամանակ գործարկված նախագծում օգտագործվող կրիպտոարժույթի արժեքը բարձրացել է 5 դոլար, իսկ հետո իջել 1ցդոլարի: Կրիպտոարժույթի սեփականատերերի մի փոքր խումբ կարողացել է միլիոնավոր դոլարներ վաստակել այս տատանումից:
Միլեյի կարծիքով՝ գումար են կորցրել միայն նրանք, ովքեր գիտակցել են եղել նման գործողությունների ռիսկերը։ Նա նաեւ հերքել է, թե առաջ է մղել նախագիծը։ «Ես տարածել եմ [տեղեկատվությունը]։ Սա նույնը չէ»,- ասել է նախագահը։ Նրա խոսքով՝ ինքը ցանկացել է ուշադրություն հրավիրել նախագծի վրա, որն իբր թույլ է տալիս արգենտինական ընկերություններին ֆինանսավորում ստանալ։
X-ում հաղորդագրության հրապարակումից հետո ընդդիմությունը նախագահին սկսել է մեղադրել տարբեր հանցագործությունների, այդ թվում՝ անփութության, փողերի լվացման եւ պետական ծառայողի պաշտոնին անհամատեղելի գործունեություն իրականացնելու մեջ։ «Միություն հանուն հայրենիքի» կուսակցության մի խումբ պատգամավորներ հայտարարել են, որ առաջարկելու են Միլեյի իմփիչմենթը։

