ԿԸՀ են ներկայացվել փաստաթղթեր նախաձեռնող խմբի գրանցման մասին, որն զբաղվելլու է ընտրողների ստորագրահավաքով՝ ի աջակցություն Ալեքսանդր Լուկաշենկոյին նախագահի թեկնածու առաջադրելու, տեղեկացրել է ԲԵԼՏԱ-ն։
Նախաձեռնող խմբի ղեկավարը Յուրի Սենկոն է (Բելառուսի արհմիությունների ֆեդերացիայի նախագահ)։
«Այսօր մենք ԿԸՀ ենք ներկայացրել հայտարարություն եւ բոլոր փաստաթղթերը նախաձեռնող խմբի գրանցման համար ընտրողների ստորագրությունները հավաքելու նպատակով ի աջակցություն Ալեքսանդր Լուկաշենկոյի նախագահ առաջադրման,- ասել է Յուրի Սենկոն։- Գրանցումից հետո նախաձեռնող խումբը կսկսի ստորագրություններ հավաքել ի աջակցություն Ալեքսանդր Լուկաշենկոյի նախագահի թեկնածու առաջադրման։ Բոլոր մասնագետները պատրաստվել են, մենք համոզված ենք, որ կանցնենք այդ ճանապարհը շատ գեղեցիկ»։
Նախաձեռնող խմբի կազմում պետք է լինի 100 մարդուց ոչ քիչ։
Լուկաշենկոյի աջակցության նախաձեռնող խումբն առաջինն է ներկայացրել փաստաթղթերը ԿԸՀ։

