Գազայի վերաբերյալ Թրամփի առաջարկն անընդունելի է. Թուրքիայի արտգործնախարար

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարծում է, որ Գազայի հատվածի բնակիչներին վերաբնակեցնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկն անընդունելի է Թուրքիայի եւ տարածաշրջանի պետությունների համար։ Այս մասին նա հայտնել է Anadolu գործակալության հարցազրույցում։

«Սա անընդունելի թեմա է։ Տարածաշրջանի երկրները ճիշտ նույն կերպ արձագանքեցին Թրամփի գաղափարին։ Պաղեստինի հարցը սկսվել է հենց այս պատճառով, երբ պաղեստինցիները վտարվեցին իրենց հողերից եւ այնտեղ փոխարինվեցին իսրայելցիներով: Իրավիճակն այժմ հասել է մի կետի, երբ միջազգային հանրությունը, հատկապես իսլամական աշխարհը, կոնսենսուսի են հասել պաղեստինյան հարցի լուծման շուրջ երկու պետությունների ստեղծման հիման վրա, այդ թվում պաղեստինյանի՝ 1967թ. սահմաններով»,- ասել է Ֆիդանը:

Նա նշել է, որ «որոշ երկրներ դեռ ամբողջությամբ չեն ճանաչում Իսրայելը», սակայն կա ըմբռնում, որ «երկու պետություններիսկզբունքով խնդրի կարգավորմամբ հարցը զգալի չափով կլուծվի»։ «Մինչ այժմ, սակայն, [այս իրողությունների] ճանաչում չի եղել իսրայելական կողմից եւ Իսրայելի ամենամեծ աջակից Ամերիկայից»,- ավելացրել է արտգործնախարարը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով