Գերմանիայում տոնավաճառի ժամանակ ամբոխի մեջ մխրճված մեքենայում կտակ են գտել. Spiegel

Մեքենայի սրահում, որով վրաերթ էր կատարվել գերմանական Մագդեբուրգ քաղաքում, կտակ են գտել, տեղեկացրել է Der Spiegel-ը։

Վարորդը գրության մեջ հայտնել է, որ իր մահվանից հետո ողջ գույքն անցնի «Գերմանական Կարմիր խաչին» (DRK)։ Պարբերականը նշել է, որ գրության մեջ քաղաքական տեղեկություններ չեն եղել։

Տղամարդը վարձել էր BMW մեքենան դեկտեմբերի 11-ին, հանցագործությունը կատարելուց մեկ շաբաթ առաջ։

Ողբերգությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ի երեկոյան Սուրբծննդյան տոնավաճառում։ Մեքենայի վարորդը, պարզվել է, 1974թ. ծնված բժիշկ է Սաուդյան Արաբիայից, որն աշխատում էր Մագդեբուրգից մոտ 300 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բեռնբուրգում։

Մագդեբուրգի ավագ դատախազ Հորսթ Նոպենսը նշել է, որ շարժառիթը կարող է լինել դժգոհությունը Սաուդյան Արաբիայի փախստականների նկատմամբ Գերմանիայում առկա վերաբերմունքից:

Ոստիկանության տվյալներով՝ վրաերթի հետեւանքով մահացել է հինգ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ AFP գործակալությունը, վկայակոչելով գերմանական փրկարար ծառայություններին, գրել է, որ միջադեպի արդյունքում տուժել է 60-80 մարդ։ Ավելի ուշ Bild-ը, վկայակոչելով տեղի ոստիկանության տվյալները, գրել է ավելի քան 200 զոհերի մասին։

Միջադեպից հետո տոնավաճառը փակվել է։ Սկզբում նախատեսվում էր, որ այն բաց կլինի մինչեւ դեկտեմբերի 29-ը։x

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով