Եգիպտոսի արտգործնախարարը հորդորել է խուսափել տարածաշրջանային էսկալացիայից և աջակցություն հայտնել արաբական երկրներին

Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթին հայտարարել է, որ Եգիպտոսը «կանգնում է արաբական ցանկացած երկրի կողքին, որը բախվում է Իսրայելի կողմից ագրեսիայի կամ սպառնալիքների» և հորդորել է խուսափել տարածաշրջանը լայնամասշտաբ պատերազմի մեջ չներքաշելուց:

Կանանց ու երեխաների դեմ Իսրայելի ագրեսիայի պայմաններում գլոբալ համակարգին սպառնացող վտանգի մասին հիշեցնելով՝ նա քննադատել է միջազգային հանրության անգործությունը, գրում է news.cn-ը։

Վերահաստատելով Եգիպտոսի հավատարմությունը ագրեսիան դադարեցնելու միջազգային և տարածաշրջանային ջանքերին, նա հայտարարել է. «Մինչև Պաղեստինի ժողովուրդը չվերականգնի իր օրինական և լիարժեք իրավունքները, իշխանության ամբարտավանությունն Իսրայելին կայունություն և անվտանգություն չի ապահովի»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով