Եղանակը Հայաստանում. կտրուկ կտաքանա

Մարտի 4-ին հանրապետության մարզերի մեծ մասում գիշերը սպասվում է ձյուն, որն օրվա մնացած ժամերին կշարունակվի միայն առանձին վայրերում։ Օդերեւութաբանները լեռներում կանխատեսում են բուք եւ ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հյուսիսարեւմտյան քամու ուժգնությունը տեղ-տեղ կհասնի 12-15 մ/վրկ-ի։ Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ զգալիորեն կբարձրանա։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում գիշերը եւ առավոտյան սպասվում է ձյուն։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի 0+2, վաղը ցերեկը՝ +8+10։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -5-9, ցերեկը՝ -2+3,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -5-8, ցերեկը՝ -2+2,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +7+9,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -5-9, ցերեկը՝ -1+4,

Լոռիում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +3+7,

Տավուշում գիշերը՝-2+1, ցերեկը՝ +7+11,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -6-9, ցերեկը՝ -3+1,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +5+9,

Արարատում գիշերը՝-2+2, ցերեկը՝ +9+11,

Արմավիրում գիշերը՝0-2, ցերեկը՝ +9+11,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -6-9, ցերեկը՝ -1+2,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +8+10,

Սյունիքի հովիտներում գիշերը՝- -2+2, ցերեկը՝ +11+15,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +4+8։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով