Եղանակը Հայաստանում. ուժեղ ձյուն եւ ջերմաստիճանի կտրուկ անկում

Փետրվարի 20-ին հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում է ձյուն, տեղ-տեղ ինտենսիվ։ Օդերեւութաբանները լեռներում կանխատեսում են մրրիկ եւ ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հարավարեւելյան քամու ուժգնությունը տեղ-տեղ կհասնի 15-18 մ/վրկ-ի։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 3 օրերին ինչպես գիշերային, այնպես էլ ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է ուժեղ ձյուն։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ 0+2։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝-7-12, ցերեկը՝ -3-5,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -6-11, ցերեկը՝ -2-5,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝0-3, ցերեկը՝-2+1,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -7-12, ցերեկը՝ -1-5,

Լոռիում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ -1-4,

Տավուշում գիշերը՝ -1-5, ցերեկը՝ 0-2,

Արագածոտնի լեռներում գիշերը՝  -8-13, ցերեկը՝ -3-6,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝  0-4, ցերեկը՝ -2+1,

Արարատում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +1+4,

Արմավիրում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ 0+3,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -7-11, ցերեկը՝ -2-4,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝-2+1, ցերեկը՝ -1+2,

Սյունիքի հովիտներում գիշերը՝-1+2, ցերեկը՝ +1+5,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝-2-6, ցերեկը՝ -2+1։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով