Երևանի համար 131 հիմնական դպրոցի 4-րդ հարկում հրդեհ է բռնկվել. Աշակերտները տարհանվել են

Հրդեհ է բռնկվել Երևանի Պեյո Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոցում։

Հրդեհի օջախը, նախնական տվյալներով, 4-րդ հարկում է, իսկ պատճառն էլեկտրահաղորդման մալուխներն են։

Դպրոցի տնօրեն Նաիրա Զաքարյանը պատմել է, որ աշակերտներն արագ տարհանվել են։ Վնասված երեխաներ չկան։

«Ամբողջ պատմությունը տևել է 5 րոպե, ամենայն հավանականությամբ, «ավտոմատ կարոբկայում» կարճ միացում է եղել, որի մեջ էլ հրդեհ է բռնկվել։ Շատ արագ կողքի դասարանի ուսուցիչը կրակմարիչով փորձել է մարել կրակը»,- նշել է տնօրենն՝ ավելացնելով, որ օպերատիվ զանգել են 911։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով