Էրդողանը Թուրքիային ներքաշում է Սիրիայում վտանգավոր արկածախնդրությունների մեջ։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
«Իսրայելը թույլ չի տա, որ որևէ կազմակերպություն սպառնա իր անվտանգությանը։ Էրդողանի համար ավելի լավ է շարունակել Իսրայելի դեմ դատարկ, ցնդաբան ելույթներ ունենալ Թուրքիայի խորհրդարանում, քան փորձարկել Իսրայելի վճռականությունը սեփական պաշտպանության հարցում», — նշել է նա։

