Ռումինիայի տարածքում անօդաչու թռչող սարք է ընկել

Օգոստոսի 20-ի գիշերը Ռումինիայի ռազմական ռադիոլոկացիոն համակարգը Ուկրաինայի հետ սահմանի շրջանում հայտնաբերել է օդային թիրախների խումբ։ Այդ մասին հաղորդել է Ռումինիայի պաշտպանության նախարարությունը։

Իրավիճակին հետևելու համար օդ են բարձրացվել երկու F-18 կործանիչներ։ Բացի այդ, դեպքի վայր է մեկնել IAR-330 SOCAT ուղղաթիռը։

Անօդաչու թռչող սարքը մտել է Ռումինիայի օդային տարածք և ընկել Գրինդուից մոտ 4 կիլոմետր հյուսիս-արևելք, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, որը հետո մարվել է։ Զոհերի կամ նյութական վնասի մասին չի հաղորդվում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով