Թուրքիայում ռազմական երկու ուղղաթիռների բախման հետեւանքով զոհվել է վեց մարդ

Թուրքիայի Զինված ուժերի երկու ուղղաթիռներ բախվել են Թուրքիայի կենտրոնական Իսպարտա նահանգում։ Զոհվել է վեց մարդ, տեղեկացրել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Զոհերի մեջ է բրիգադի գեներալը, ցամաքային ուժերի ավիաուսումնարանի պետը, նշել է NTV հեռուստաալիքը։

Ավելի վաղ նահանգապետ Աբդուլլահ Էրինը տեղեկացրել էր հինգ զինվորականի զոհվելու մասին։

Ուղղաթիռներից մեկը ընկել է ավտոլցակայանի մոտ։ Պատահարի վայր են ուղարկվել հրշեջ թիմեր։ Ուղղաթիռի անկման վայրում ծագած հրդեհն արագ մարվել է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով