Թրամփը խոստացել է «շատ քրտնաջան» աշխատել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին վերջ տալու համար

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է իր վարչակազմի ջանքերը կենտրոնացնել Ուկրաինայում պատերազմի ավարտի վրա։

«Մենք շատ ջանասիրաբար կաշխատենք Ռուսաստանի և Ուկրաինայի հարցում։ Սա պետք է ավարտվի: Ես  հաղորդումներ եմ տեսել, որ երեք օրվա ընթացքում հազարավոր մարդիկ են սպանվել, նրանք զինվորներ են եղել։ Բայց լինեն զինվորներ, թե մարդիկ քաղաքներում, մենք կաշխատենք դրա վրա», — ասել է Թրամփը Ֆլորիդայում Մար-ա-Լագոյի իր կալվածքում կայացած գալաում:

Նորընտիր նախագահի մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն ավելի վաղ հայտնել էր, որ Թրամփը մտադիր է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին «նստեցնել» բանակցությունների սեղանի շուրջ՝ իր երդմնակալությունից հետո՝ 2025 թվականի հունվարի 20-ին։ Bloomberg-ի աղբյուրները նշում են, որ Թրամփը սկսել է Ուկրաինայի քաղաքականությունը ձևավորել՝ պաշտոնը ստանձնելուց ավելի քան երկու ամիս առաջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով