Թրամփը խոստովանել է, որ Ուկրաինայում պատերազմն ավարտելու բանակցություններն ավելի դժվար են, քան ակնկալում էր. WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բանակցություններն ավելի բարդ են, քան ակնկալում էր, գրել է The Wall Street Journal-ը։

Ամերիկյան պաշտոնյաների խոսքով՝ Թրամփը վերջերս օգնականներին խոստովանել է, որ բանակցություններն ավարտվելն ավելի դժվար էր, քան ինքն ակնկալում էր: Ինչպես գրել է WSJ-ը, ԱՄՆ նախագահն իր զայրույթի մեծ մասն ուղղել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու դեմ։ Քանի որ նա պատրաստակամորեն չի համաձայնել ԱՄՆ վերջին առաջարկին։

Պարբերականն ավելացրել է, որ այն բանի աճող ըմբռնումը, որ կողմերը նախկինի պես հեռու են միմյանցից կարեւոր հարցերում, հակասում է Թրամփի այն հայտարարություններին, որ նա կարող էր գործարք կնքել 24 ժավա ընթացքում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով