Թրամփը ցանկանում է Սպիտակ տան պարահանդեսային դահլիճն անվանակոչել իր անունով. ABC

Թրամփը, հավանաբար, Սպիտակ տան արևելյան թևի տեղում կառուցվելիք պարահանդեսային դահլիճը կանվանի իր անունով։ Հաղորդում է ABC-ն՝ հղում անելով Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին:
«Պաշտոնյաներն այն արդեն անվանում են «Նախագահ Դոնալդ Թրամփի պարահանդեսային դահլիճ»»,-հաղորդել է հեռուստաալիքը։

Սպիտակ տան պաշտոնյան հեռուստաալիքին հայտնել է, որ դահլիճի նախագծի համար հավաքագրվել է 350 միլիոն դոլար, մինչդեռ շինարարությունը կարժենա 300 միլիոն դոլար:

Պաշտոնական գրառումների համաձայն՝ Արևելյան թևը կառուցվել է 1902 թվականին և այդ ժամանակվանից ի վեր բազմաթիվ վերանորոգումների է ենթարկվել: Ավանդաբար, շենքի այս հատվածն օգտագործվել է Առաջին տիկնանց և նրանց թիմերի կողմից, մինչդեռ նախագահների և նրանց թիմերի գրասենյակները գտնվում էին Արևմտյան թևում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով