Թրամփի որդուն կասկածել են Իտալիայի հյուսիսում անօրինական որս կատարելու մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդուն՝ Դոնալդ Թրամփ- կրտսերին կասկածել են Իտալիայի հյուսիսում, Վենետիկյան ծովախորշում հազվագյուտ բադերի որսի մեջ, հայտնել է La Repubblica թերթը։

Վենետոյի մարզի շրջանային խորհրդի անդամների խոսքով՝ տեսանյութերից մեկում նա ցուցադրում է «որսը» արգելոցային տարածքում, գրել է թերթը։

Ինչպես նշել է La Repubblica-ն, խոսքը կարող է լինել Եվրոպայում հազվադեպ այդ թռչնատեսակի որսի մասին: Տեսանյութը տեղադրվել է «Գլոբալ որս արկածների համար» մասնագիտացված կայքում։ Թրամփ-կրտսերը Վենետիկում էր 2024թ. դեկտեմբերին, նշել է թերթը։

Միաժամանակ, ընդդիմադիր Կանաչների եւ ձախերի դաշինքի պատգամավոր Լուանա Ձանելան շրջակա միջավայրի նախարար Ջիլբերտո Պիչետո-Ֆրատինից պահանջել է խորհրդարանին զեկույց ներկայացնել տեղի ունեցածի մասին։ Նա հիշեցրել է, որ Իտալիայում պահպանվող թռչունների եւ կենդանիների որսը պատժվում է օրենքով։ Վենետիկյան ծովախորշում որսն արգելված է նրանց համար, ովքեր մշտապես չեն բնակվում Իտալիայում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով