Քնեսեթում (Իսրայելի խորհրդարան) ելույթ ունենալով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի պլանավորում որևէ պատերազմ սկսել, բայց մտադիր է հաղթել, եթե հակամարտությունը անխուսափելի է։
«Մենք պատերազմ չենք սկսելու։ Բայց եթե սկսենք, կհաղթենք այնպես, ինչպես ոչ ոք երբեք պատերազմ չի հաղթել։ Եվ մենք պոլիտկոռեկտ չենք լինելու։ Բայց մենք այդ կետին չենք հասնելու», — ասել է Թրամփը իր ելույթի ժամանակ, որը հեռարձակվել է Քնեսեթի կայքում։
Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն երբեք ստիպված չի լինի օգտագործել իր զինանոցում առկա ամենահզոր զենքերը։ Թրամփը շեշտել է, որ «ատում է որոշ զենքեր»։ Այնուամենայնիվ, նա հավելել է, որ ԱՄՆ-ն, անհրաժեշտության դեպքում, «կանի այն, ինչ անհրաժեշտ է անել»։

