Լիբանանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Ֆիրաս Աբյադը թարմացրել է 2023 թվականի հոկտեմբերին ռազմական էսկալացիայի սկսվելուց ի վեր իսրայելական ռմբակոծությունների և հրետակոծությունների զոհերի տվյալները։ Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում նա ասել է, որ իսրայելական հարձակումների հետեւանքով զոհերի թիվը կազմել է 4047 մարդ, ավելի քան 16593-ը վիրավորվել են։
«Այս տարվա սեպտեմբերի 15-ից, երբ սկսվեցին Բեյրութի և այլ քաղաքների ինտենսիվ ռմբակոծությունները, զոհերի թիվը 645-ից հասել է 3402-ի, իսկ վիրավորներինը՝ 1983-ից 14655-ի»,- ասել է առողջապահության նախարարի պաշտոնակատարը
Աբյադը բացատրել է, որ իր տրամադրած տեղեկատվությունը վերջնական չէ։ «Փլուզված տների տակ կան մահացածների դիեր, որոնողափրկարարական աշխատանքները մի շարք վայրերում շարունակվում են։
Նոյեմբերի 27-ին ամերիկա-ֆրանսիական նախաձեռնության համաձայն ուժի մեջ է մտել Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին համաձայնագիրը։ Փաստաթուղթը նախատեսում է լիբանանյան բանակի տեղակայումը հարավային սահմանի երկայնքով՝ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի աջակցությամբ։ Իր հերթին, հրեական պետությունը կսկսի աստիճանաբար (մինչև 60 օրվա ընթացքում) իր զորքերը դուրս բերել Լիբանանի տարածքից։

