Լոս Անջելեսում անտառային մի շարք ավերիչ հրդեհների հետեւանքով զոհվել է առնվազն 11 մարդ, հայտնել է NBC News-ը։
Մահացածների իրական թիվն անհայտ է, քանի որ հրդեհները ոչնչացրել են ամբողջ փողոցներ եւ ավելի քան 12 000 շենքեր, տեղեկացրել են իշխանությունները:
Չոր պայմանները եւ ուժեղ քամին նպաստել են առնվազն հինգ հրդեհների բռնկմանը՝ աննախադեպ վնաս պատճառելով խիտ բնակեցված շրջաններում: Պաշտոնյաներն սպասում են, որ ուժեղ քամիները կվերադառնան երկուշաբթի:
Փալիսեյդսի հրդեհը, որի մակերեսը հասել է ավելի քան 21 000 ակրի, մեկուսացված է 8 տոկոսով: Հրդեհը ստիպել է բնակիչներին տարհանել Էնսինոյում ուրբաթ երեկոյան։ Փասադենայի շրջանում «Իթոն» հրդեհը, որն այրել է մոտ 14 000 ակր տարածք, 3 տոյոսով չեզոքացված է:
Կալիֆոռնիայի նահանգապետ Հովարդ Գեւին Նյուսոմը կոչ է արել անկախ հետաքննություն անցկացնել տեղական հրշեջ հիդրանտներում ջրի ճնշման կորստի եւ Սանտա Ինես ջրամբարից ջրի անհասանելիության մասին հաղորդումների վերաբերյալ:
Առնվազն երկու մարդ մահացել է հրդեհից՝ փորձելով պաշտպանել իրենց տները, իսկ մյուսը մնացել է որդու հետ, որը մանկական ցերեբրալ կաթված է ունեցել եւ չի կարողացել տարհանվել:

