«Հանգիստ չեմ թողնի». ՔՊ–ական պատգամավորը՝ ընդդիմության հետ համատեղ աշխատանքի մասին

Անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք ունեմ այս կամ այն մարդու նկատմամբ, քաղաքական գործընթացի տեսանկյունից ես միշտ պատրաստ եմ լսել բոլորին։ Այդ մասին օգոստոսի 11-ին Ազգային ժողովի նիստում, պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հայտարարել է այդ պաշտոնի թեկնածուն՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։«Հավաստիացնում եմ ձեզ․ ես թույլ չեմ տա, որ Ազգային ժողովի ամբիոնից, մասնավորապես ընդդիմության պատգամավորները, ելույթ ունենան, մատնանշեն խնդիրը և համարեն, թե դրանով իրենց առաքելությունն ավարտված է։ Եթե խնդիրները ձևակերպվեն կոռեկտ և ըստ էության, մենք միասին ու հետևողականորեն կաշխատենք դրանց լուծման ուղղությամբ», — վստահեցրել է Գաբրիելյանը։«Հավաստիացնում եմ ձեզ․ ես թույլ չեմ տա, որ Ազգային ժողովի ամբիոնից, մասնավորապես ընդդիմության պատգամավորները, ելույթ ունենան, մատնանշեն խնդիրը և համարեն, թե դրանով իրենց առաքելությունն ավարտված է։ Եթե խնդիրները ձևակերպվեն կոռեկտ և ըստ էության, մենք միասին ու հետևողականորեն կաշխատենք դրանց լուծման ուղղությամբ», — վստահեցրել է Գաբրիելյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով