Հաշվի առնելով իշխանությունների ձեռագիրը՝ այս ամենը սպասելի էր. ես պաշտոնի համար չէի պայքարում, առաջարկում էի տարբերակ, որպեսզի հավաքական ընդդիմության հաղթանակը չմսխվեր: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:
«Վարդան Ղուկասյանի ձերբակալման ձևի հետ կապված արդեն կարծիքներ շատ է հնչել, բնականաբար այդ նույն բանը կարելի էր անել ծանուցելով, և ես կարծում եմ, որ ծանուցելու պարագայում դժվար, թե քաղաքապետը խուսափեր, փախչեր, չգնար այդ քննությանը, հասկանալի է, որ այդտեղ ցույց տալու բան կար, ահաբեկելով այդ ամեն ինչը կազմակերպել և նաև դրանով գյումրեցիներին, դրանով մյուս քաղաքական թիմերին ինչ-որ ասելու, այսպես ասեմ, մեսսինջ կար, որը իրենք փորձեցին իրենց չափով տալ»,-ասել է Գրիգորյանը, պատասխանելով այն հարցին, որ այն մեթոդներով, որ Վարդան Ղուկասյանին իրավաբանները տարան, այդ ամեն ինչը ի՞նչ է հուշում, իշխանությունները ի՞նչ են ուզում այս պահին անել Գյումրիում։
«Նախ միանգամից ասեմ, որ այդ հորդորը կոնկրետ ուղղված չէ Վարդան Ղուկասյանին:
Խոսքը վերաբերվում էր նախընտրական շրջանում այն ամեն ինչի մասին, ինչի մասին, որ ես խոսել էի, ասել էի իշխանությունների քայլերի հետ կապված, մնացածի, մեկը խոսքը դրան էր վերաբերվում, մյուսը հետընտրական շրջանում, այսինքն այն ժամանակ, որ բոլոր լրագրողները այն ոչ ու բարով չակերտավոր բլոգերները, վերլուծաբանները, ովքեր որ այսպես ասեմ ընկած Մարտուն Գրիգորյան էին ման գալիս ամբողջ Հայաստանով մեկ, շտապեցնում էին՝ հայտարարի, հայտարարի, մի ուշացրու, չգիտեմ, տարատեսակ վիրավորանքներով, այդ ընթացքում ես տարբեր հանդիպումներ եմ ունեցել, տարբեր վերլուծություններ եմ ունեցել իմ թիմակիցների հետ և բոլորին այս մասին մանրամասն ես տեղեկացրել եմ քաղաքական ուժերին, անհատ գործիչներին, բոլորին, այս իրավիճակները տեղեկացրել եմ, կարելի է ասել, նախապես հաշվի առնելով այս իշխանությունների ձեռագիրը, հաշվի առնելով այս ամեն ինչը, բնականաբար այս ամեն ինչը սպասելի էր, իսկ ես այդ ընթացքում ի՞նչ էի ասում, ես ոչ թե քաղաքապետի պաշտոնի կռիվ էի տալիս, թե չէ Վարդանը, չէ ես, այլ ես առաջարկում էի տարբերակ, որպեսզի հավաքական ընդդիմության հաղթանակը չմսխվեր։
Իմ ասածը էդ է եղել, բոլորի հետ հանդիպումների ժամանակ ես ալտերնատիվ տարբերակ առաջարկել եմ»,-ասել է Գրիգորյանը:
Լրագրողի այն հարցին՝ ո՞րն էր կոնկրետ տարբերակը, Գրիգորյանն ասաց. «Այդ մասով խնդիրներ այն էր, որ հաշվի առնելով քաղաքապետի վրա նախկինում եղած գործերը, բայց ոչ միայն շեշտը դրել էի կոնկրետ այդ գործերի վրա, այլ շեշտը նաև դրված էր հաշվի առնելով նաև իր խառնվածքը։
Արդյո՞ք այս իրավիճակում այս արդյո՞ք այս իշխանությունների հետ այդ խառնվածքով հնարավոր էր քաղաքը պահել և այդ ընդդիմության հավաքական հաղթանակը կարողանալ մինչև վերջ առաջ տանել։ Իմ ասածը այդ է եղել։ Դա է եղել, ու ցավոք սրտի էդ ընթացքում մարդիկ մտածում էին, դե ես ավելին չեմ պայքարել, որպեսզի տպավորություն չլինի, թե աթոռակռվի խնդիր է, իսկ այդտեղ բոլորդ էլ լավ հասկանում էիք, եթե ես էդ ժամանակ կոնկրետ հայտարարել էի ընտրություններից առաջ, որ ՔՊ-ի հետ համագործակցություն չի լինելու, այստեղ կանգնած առաջին օրվանից հայտարարել եմ, և մինչև վերջ գնացել եմ, իմ խոսքի տերն եմ եղել, պահել, եմ, հաջորդ քայլը կամ Վարդան Ղուկասյանին ընտրելն էր, կամ ՔՊ-ի հետ համագործակցելը, կամ երրորդ տարբերակը, ոչ նրան, ոչ նրան, որը տանելու էր ընտրությունների պրավալին, իսկ նոր ընտրությունների պարագայում երաշխավորված ասում են, որ այդ ժամանակ ՔՊ-ն 50 պլյուս հավաքելու էր»:

