Հենրիխ Դանիելյան․ «ՀՀԿ-ն հիշում է և պահանջում՝ ի հարգանք եղբայրական հույն ժողովրդի»

Այսօր Հայաստանի Հանրապետական Կուսակցության ներկայացուցիչները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել ի հիշատակ պոնտոսցի հույների ցեղասպանության զոհերի։ Այս քայլը խորհրդանշում է պատմական հիշողության նկատմամբ հարգանքը, եղբայրական հույն ժողովրդի հետ համերաշխությունը և միջազգային հարթակում մարդկության դեմ ուղղված հանցագործությունների ճանաչման կարևորության նկատմամբ հավատարմությունը։
Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը մշտապես կարևորում է պատմական ողբերգությունների հիշատակումը՝ որպես երաշխիք դրանց կրկնության բացառման և համամարդկային արժեհամակարգի պահպանման։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով