Հզոր մարտկոց, 50 ՄՊ դիմային տեսախցիկ․ ներկայացվել է Vivo s20-ը

Vivo ապրանքանիշը ներկայացրել է Vivo s20 բյուջետային սմարթֆոնը, որն իր գնի համեմատ բավական լավ բնութագրեր ունի։

Մասնավորապես, նոր սմարթֆոնն ունի 6500 մԱ/ժ հզորությամբ մարտկոց, ինչպես նաև 90 Վտ լիցքավորման աջակցություն:

Սարքը կառուցված է մեկ չիպով Snapdragon 7 Gen 3 համակարգի վրա, որի էներգասպառումը ցածր է, ուստի մեկ լիցքավորմամբ սմարթֆոնը կարող է աշխատել բավական երկար։

Vivo s20-ն ստացել է OLED BOE Q10 էկրան՝ 6,67 դյույմ անկյունագծով և 2800 x 1260 պիքսել կետայնությամբ։ Էկրանի տակ տեղադրված է մատնահետքի օպտիկական սկաներ։ Սմարթֆոնի դիմային տեսախցիկը 50 մեգապիքսել է, հիմնականը՝ 50 և 8 մեգապիքսել սենսորներ։

Սմարթֆոնն ունի պլաստիկ կողային շրջանակ։ Սարքի հաստությունը 7,19 մմ է, քաշը՝ 187 գրամ։

Սարքն ունի հիշողության չորս կոնֆիգուրացիա՝ 8/256 ԳԲ, որն արժեք 315 դոլար, 12/256 ԳԲ՝ 360 դոլար, 12/512 ԳԲ՝ 385 դոլար և 16/512 ԳԲ՝ 415 դոլար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով