Իմ պաշտոնավարման ընթացքում ես ամեն ինչ արել եմ, որ գնդերեցների ծառայությունը Պաշտպանության նախարարությունում լինի ավելի բարվոք, ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
«Գնդերեցների ծառայությունը Զինված ուժերում նաև պատերազմի և ճգնաժամային փուլում եմ շատ բարձր գնահատել, շատ բարձր»,-ասաց Տոնոյանը։
Նախկին նախարարի խոսքով՝ Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների ծառայության խոչընդոտումը կամ սահմանափակումը Զինված ուժերում որևէ լավ նպատակի չի բերի:
«Հենց բարոյահոգեբանական իմաստով. մեր զինծառայողների 90 տոկոսից ավելին Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են»,-ասաց Դավիթ Տոնոյանը։

