Հռոմի պապը բրոնխոսպազմի նոպա է ունեցել. նա հաղորդություն է վերցրել

Երեկ կեսօրին, առավոտյան շնչառական ֆիզիոթերապիայի սեանսից հետո, որը Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ը փոխարինել է մատուռում աղոթքով, նա բրոնխոսպազմի նոպա է ունեցել, հայտնել է Վատիկանի մամուլի ծառայությունը։

Դա առաջացրել է փսխում, որի հետեւանքով նրա շնչառության վիճակը կտրուկ վատացել է։

Հռոմի պապին անմիջապես տրվել է բրոնխիալ ասպիրացիա (որպեսզի մաքրվեն նրա շնչուղիները) եւ տեղադրել է ոչ ինվազիվ արհեստական շնչառության սարք, որը բարելավել է թթվածնի մակարդակը նրա արյան մեջ:

«Բուժական միջամտություններին մասնակցելիս նա միշտ առույգ է եղել։ Հետեւաբար, կանխատեսումը մնում է անորոշ: Առավոտյան նա հաղորդություն  է վերցրել»։

Հռոմի պապը շարունակում է բուժվել կրկնակի թոքաբորբից Հռոմի «Ջեմելի» հիվանդանոցում։ Նա հոսպիտալացվել է փետրվարի 14-ին, շնչուղիների վարակի պատճառով։ Բրոնխոսպազմի նոպայից հետո նրա կլինիկական վիճակը գնահատելու համար կպահանջվի 24-48 ժամ: Տեղեկացվել է, որ ոչ ինվազիվ արհեստական շնչառության դեպքում գազափոխանակման ցուցանիշները վերադարձել են այնպիսի մակարդակի, ինչպիսին նոպայից առաջ էր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով