Ձերբակալողները հաշվի չեն առել ,որ Ռուբենի մեջքին է «Մեր ձևով» շարժման մեր Մեծ Թիմը. Նարեկ Կարապետյան

Գյումրիում ժողովրդական բողոքի ժամանակ կալանավորվել են տասնյակ  գյումրեցիներ, այդ թվում` մեր Ռուբենը , ով մասնագիտությամբ փաստաբան է, և իր պարտքն էր համարում գտնվել իր համաքաղաքացիների կողքին որպես իրավապաշտպան: Այս մասին հայտարարել է «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Նկարնում կտեսնեք թե ինչպես է Ռուբենը , ձեռքերը վեր բարձրացրած , փորձում հանդարտեցնել իրավիճակը: Հարյուրավոր  մարդկանց անհարկի ձերբակալողները հաշվի չեն առել ,որ Ռուբենը «Մեր Ձևով» շարժման անդամ է և նրա մեջքին  է հազարավոր կամավորներից կազմված մեր Մեծ Թիմը։

Եկեք պատկերացնենք ապօրինի կալանավորված այն քաղաքացիների և նրանց ընտանիքների վիճակը, ում մեջքին չկան մեծ թիմեր։

Շուտով բոլորս միասին մի  մեծ Թիմ ենք լինելու և մարդկանց իրավունքները պաշտպանված են լինելու:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով