Ղրղզստանի գաղութներում սահմանված կարգին սկսել է հետեւել արհեստական բանականությունը

Ղրղզստանի ուղղիչ հաստատությունները սկսել են կիրառել արհեստական բանականությունը բանտարկյալների եւ անձնակազմի շրջանում կարգին հետեւելու համար։ Այս մասին տեղեկացրել է հանրապետության արդարադատության նախարարությունը, որի կազմի մեջ է մտնում Պատիժների կատարման ծառայությունը։

«Պատիժների կատարման ծառայության թիվ 21 (քննչական մեկուսարան-1) եւ թիվ 27 (ուղղիչ գաղութ) հաստատություններում պիլոտային ռեժիմով ներդրվել են արհեստական բանականության տեխնոլոգիաներ մեքենայական ուսուցանման հիման վրա, հաստատություններում սահմանված կարգի խախտումները կանխելու համար»,- նշվել է հաղորդագրությունում։

Տեսախցիկները, որոնցով զինված են մեկուսարանը եւ գաղութը, կարող են ճանաչել «կրակը, ծեծկռտուքները, մարդկանց չարտոնված կուտակումները, արգելված տեղում գտնվելը», ինչպես նաեւ «հաստատության աշխատակազմի անդամների կողմից իրենց դիրքերը լքելը»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով