Փարիզի Էյֆելյան աշտարակից երեքշաբթի՝ դեկտեմբերի 24-ին, մարդկանց տարհանել են վերելակի էլեկտրահաղորդման գծի կարճ միացումից հետո, հայտնում է BFMTV.com-ը։
Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների՝ հուշարձանի երկրորդ և վերին հատվածների միջև տեխնիկական խնդիր է առաջացել, ինչի պատճառով տեղի ժամանակով 10:50-ին հրդեհի ահազանգը միացել է։
Հրշեջ-փրկարարները, խորհրդակցելով հուշարձանի տեխնիկական ծառայությունների հետ, կատարվում են հետաքննություն՝ պարզելու համար միջադեպի պատճառը։
Էյֆելյան աշտարակն «աստիճանաբար» կբացվի ամբողջ օրվա ընթացքում՝ «մինչև երկրորդ հարկ», գրում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով հուշարձանը շահագործող SETE ընկերությանը։

