Մենք լուռ շատ միավորվողներ ունենք, որոնք ամեն վայրկյան սպասում են հարցի դրական լուծմանը. Սիոն արքեպիսկոպոս Ադամյան

Նրանք մեր հոգևոր ընկերներն ու եղբայրներն են, և հուսով եմ որ կլինի արդար դատավարություն և շուտով նրանք ազատ կարձակվեն, հայտարարել է Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը՝ խոսելով ձերբակալված սրբազանների մասին:

«Ես դա չեմ կապում որևէ իշխանության հետ, իրենք իմ ուսանողական ընկերներն են և ես ափսոսում եմ: Մենք մեր վարչապետից շնորհակալ ենք, որ այնքան ազնիվ գտնվեց, որ տարիներով գոյություն ունեցող հարցերը բարձրաձայնվել են: Մենք ոչ թե միացել ենք, այլ իր աջակցությունն ենք ստացել, որովհետև այն խնդիրներն, ինչի մասին խոսել էինք, մեր հոգևոր անվտանգությանն է վերաբերում», — ասել է Սիոն արքեպիսկոպոս:

Նա նշել է, որ եկեղեցում այդ հարցերը միշտ էլ բարձրաձայնվել են, բայց երբ գալիս է մի պահ, երբ այդ հարցերը չեն լուծվում մեն դիմում ենք մեր հասարակության աջակցությանը, որպեսզի միասնաբար այս խնդիրները լուծենք:

«Մենք լուռ շատ միավորվողներ ունենք, որոնք ամեն վայրկյան սպասում են հարցի դրական լուծմանը: Մեր գործողությունները ոչ թե կաթողիկոսի կամ Էջմիածնի դեմ են, այլ հանուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի», — նշել է Սիոն արքեպիսկոպոս:

ՀԻշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցում է պատարագի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով